ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԵՎ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԵՎ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
23.12.2011 | 00:00

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում կայացավ «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի շնորհանդեսը (հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյան, հիմնադիր` Մովսես Ձավարյան, տնօրեն` Վանուշ Շերմազանյան):
Բարեգործական հիմնադրամը համագործակցում է ՀՀ մշակույթի նախարարության հետ` իր գործունեության ուղենիշ դարձնելով պատմամշակութային արժեքները պահպանելու և հետագայում այդ ամենը սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը: Արդեն իսկ պայմանավորվածություն կա համատեղ վերականգնելու Լոռու մարզի Օձուն գյուղի սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին: Նախարարությունը կատարել է նախագծային և փորձագիտական աշխատանքները: Շինարարի մրցույթից և հաղթողի ընտրությունից հետո հիմնադրամը կֆինանսավորի վերականգնման բոլոր աշխատանքները: Առաջնային ձեռնարկումներից է նաև մշակութային արժեք համարվող` ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի տարածքում գտնվող 1827 թ. ռուս-պարսկական պատերազմում զոհված ռուս մարտիկների հիշատակին 1833-ին կառուցված հուշակոթողի վերականգնման ու մերձակա տարածքի բարեկարգման ծրագիրը:
Իրենց գործունեությունը համակողմանի և անաչառ լուսաբանելու նպատակին հետամուտ` ՀՀ մշակույթի նախարարությունն ու բարեգործական հիմնադրամը կհամագործակցեն լրատվադաշտի ներկայացուցիչների հետ:
Հիմնադրամի ծրագրերին ու գործունեությանը կարելի է ծանոթանալ www.Armatner.am կայքի միջոցով:
«Իրատես de facto»-ի ընթերցողներն առաջիկայում կիրազեկվեն «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի գործունեության մանրամասներին` «Եվ ոչ միայն մշակույթի» մասին խորագրի ներքո:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2438

Մեկնաբանություններ